
Radio Aurora
63 episodes — Page 1 of 2
Մի փողոցը նորոգվում է, մյուսը՝ նորից բացվում, փակվում, փոխվում։ Նոր ասֆալտ, նոր սալիկ, նոր խողովակներ, հետո՝ նորից փորելու անհրաժեշտություն։ Արդյունքում՝ քաղաքը բարեկարգվո՞ւմ է, թե՞ պարզապես անվերջ վերանորոգման գործընթացի մեջ է։
Oct 8, 20261h 25m
Հոկտեմբերի 5-ը ուսուցիչների միջազգային օրն է: Մեր եթերը նվիրված է օրվա՝ մի շարք հարցերով և շնորհավորանքներով լի:
Oct 8, 20261h 24m
Սեպտեմբերի 27-ին ցուցադրել համերգ. կառուցապատող ընկերության աշխատակիցների զոհվելը՝ տեխնիկայի ընկելու հետևանքով. խոսում ենք այնպիսի սխալներից, որոնք ունենում են դաժան հետևանքներ:
Sep 30, 20261h 30m
Վառելիքի շուկայի գնաճը օրինաչափություն է միջազգային շուկայում տեղի ունեցողի թե՞ հավելյալ եկամուտ ունելու արդյունք:
Sep 30, 20261h 12m
Երեկ տեսանյութ էր տարածվել, որ մրգի կրպակում վաճառողը միրգն ու բանջարեղենը ցողում էր միջատասպան նյութով, մեծ աղմուկ բարձրացավ, որի մասին իրենց կարծիքները բարձրաձայնեցին նաև ռադիոլսողները։
Sep 18, 20261h 16m
Այս թեման վերջին շրջանում մեր հասարակության շրջանում լայն քննարկման առիթ դարձավ, անդրադարձել ենք մենք ևս։
Sep 18, 20261h 24m
Ամենաանհանգստացնող հարցերից է մնում՝ արդյո՞ք կարող է հակամարտությունից և պատերազմից հետո լինել խաղաղություն:
Sep 18, 20261h 21m
Խոսում ենք այն անօրեն օբյեկտներից և սուբյեկտներից, որոնք ապօրինի են, որոնք երբեմն վերահսկողությունից դուրս են մնում:
Sep 15, 20261h 23m
Խոսում ենք օրեցօր թանկացող վառելիքից, լսում ենք մարդկանց կարծիքները՝ հասկանալու համար արդյոք գներն արդարացված են, թե՝ ոչ:
Sep 15, 20261h 24m
Խոսում ենք տների չվերահսկվող գներից. կա կարծիք, որ վարձակալության գներն ավելի քան ուռճացված են. հետաքրքիր է ռադիոլսողների անդրադարձը ևս:
Sep 10, 20261h 25m
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության նպատակահարմարությունը՝ պե՞տք է այն մնա, թե՞ ժամանակն է, որ հեռանա, ինչպես նաև դրա անվտանգության ու քաղաքական նշանակությունը համար։
Sep 8, 20261h 31m
Շուկայում բենզինային կամ ներքին այրման շարժիչով մեքենաների գները անկում են ապրել հենց էլեկտրական մեքենայի պահանջարկից: Խոսում ենք մեքենաների նախընտրությունից
Sep 2, 20261h 29m
Ինչպես անել, որ բակային գաղափարները երիտասարդները չտանեն իրենց հետ բանակ
Aug 27, 202651 min
Մի կողմից գնաճ, մյուս կողմից ոչ այդքան բարձր աշխատավարձ: Ի՞նչ բարձր գներ կան Հայաստանում. պատասխանում են ռադիոլսողները:
Aug 7, 20261h 18m
Այսօր կանայք ձգտում են լինել էլ ավելի խնամված և երբեմն երևալ իրենց տարիքից փոքր, ինչպե՞ս են վերաբերվում այդ երևույթին ռադիոլսողները:
Aug 7, 20261h 28m
Արդեն որերեորդ դեպքն է վերջին շրջանում, որ բացահայտ կրակոցներ են հնչում Երևանում։ Ինչու են հայերը հարցերը լուծում ինքնուրույն և կոշտ միջոցներով։
Aug 5, 20261h 25m
Բոլորս էլ կհամաձայնենք, որ մեր հասարակության մեջ նկատվում են ագրեսիվ դրսևորումներ, որոնք, երբեմն թողնում են ծանր հետևանքներ:
Aug 5, 20261h 5m
Մարդիկ տուժում են ՌԴ-ից եկող արտահանման սահմանափակումներից: Խոսում ենք տնտեսվարողների հնարավոր անելիքներից:
Aug 5, 20261h 1m
Խոսում ենք հայկական դարձվացքներից և բացատրում ենք դրանց նշանակությունը ռադիոլսողների հետ խոսելով:
Aug 5, 20261h 33m
Ազնվությունը լավ կողմ է, բայց հաճախ մարդկանց մոտ առաջացնում է կոնֆլիկտ և դառնում իրական կռվախնձոր: Մնալ ազնիվ, թե՝ ոչ. ինչ են ընտրում մարդիկ:
Aug 5, 20261h 11m
Շատ բողոքելը ինքնին տպավորություն է ստեղծում, որ ամեն բան շատ բարդ է, իսկ գուցե իրականում հենց բարդ է. լսում ենք պատասխաններ ռադիոլսողներից:
Aug 5, 20261h 32m
Այսօր արդիական է տարատեսակ նվերներ ստանալու տեսանյութեր տարածելը և ստեղծելը տպավորություն որ կնոջը երջանկացնողը հենց այդ նվերներն են: Խոսում ենք փող չունեցող և ունեցող տղամարդկանցից` արդյուք չունեցողը կարող է երջանկացնել:
Jul 7, 20261h 20m
Որն է քո կյանքի ամենահիշարժան ծննդյան տարեդարձը։
Jul 6, 20261h 26m
Խոսում ենք թվային տեխնոլոգիաներից, որոնք գալիս են մեր իրականություն և շատ հաճախ մեր կյանքը ավելի հեշտացնելու փոխարեն բերում են տարատեսակ բարդություններ:
Jul 1, 20261h 35m
Քննարկում ենք նոր փոփոխության դրական և բացասական կողմերը։
Jun 30, 20261h 26m
Քննարկում ենք՝ արդյո՞ք վարորդական իրավունքների վերականգնման նոր կարգը ճիշտ քայլ է։ Պարզեցվա՞ծ ընթացակարգ, թե՞ ռիսկ ճանապարհային անվտանգության համար․ կողմ ու դեմ կարծիքները՝ միասին քննարկենք։
Jun 22, 20261h 38m
Օրվա ընթացքում հաճախ ենք ունենում հիասթափություններ սեփական աշխատանքից, և մի պահ սկսում ենք մտովի մեզ պատկերացնել այլ մասնագիտության մեջ։
Jun 18, 202659 min
Խոսում ենք նոր 360 աստիճան տեսանկարահանող սարքերից, որոնք կարձանագրեն նաև մեքենայի սրահի խախտումները, քննարկում ենք նաև միջազգային փորձը:
Jun 12, 20261h 33m
Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին ընդառաջ և հենց այդ օրը Երևանում գինու փառատոնի օրերն են: Ռադիոլսողների հետ քննարկում ենք անցկացման վայրի և ժամանակահատվածի ընտրությունը:
Jun 9, 20261h 27m
Երեխայի հետ միասին աճում են նաև ծախսերը։ Եկեք հասկանանք` այսօր որքան արժե երեխա մեծացնելը:
Jun 3, 20261h 29m
Հիշում ենք մեր վերջին զանգը, ում մոտ ինչպես է անցել և ինչ հետաքրքիր պատմություններ կան մարդկանց վերջին զանգի հետ կապված:
May 27, 20261h 32m
Հարևաններ․․․ մարդիկ, որոնց մենք չենք ընտրում, բայց ովքեր ամեն օր ինչ-որ կերպ ներկա են մեր կյանքում։
May 18, 20261h 29m
Արդյո՞ք գոյություն ունի իդեալական օր, թե՞ մենք ինքներս ենք այն դարձնում այդպիսին։ Այս թեմայում կխոսենք այն փոքր ու մեծ պահերի մասին, որոնք մարդու օրը դարձնում են լիարժեք, հանգիստ ու հիշվող
May 14, 20261h 19m
Խոսեցինք և մեր դրական և բացասական կողմերի մասին։ Վեր հանեցինք առկա հասարակական խնդիրները։
May 7, 202649 min
Խոսում ենք կարծրատիպերից, խոսում ենք գումար ունենալուց և կուտակելուց՝ հասկանալով հնարավո՞ր է Հայաստանում շատ գումար աշխատել, և ֆինանսապես հասրստանալ արդար ճանապարհով:
Apr 23, 20261h 29m
Խոսում ենք մի արժեքի մասին, որը միշտ կարևոր է եղել մարդկության համար՝ ազնվության մասին։ Շատերը կարծում են, թե մեր օրերում ազնվությունը քիչ է գնահատվում, քանի որ հաճախ տեսնում ենք խաբեություն, կեղծիք և շահամոլություն։
Apr 23, 20261h 31m
Ավանդույթները մեր ինքնության կարևոր մասն են, բայց ոչ բոլորը պետք է պահպանվեն միայն հին լինելու պատճառով։ Ավանդույթը արժեքավոր է, եթե օգնում է մարդուն ու հասարակությանը զարգանալ։
Apr 21, 20261h 44m
Ծնողը մինչև կյանքի վերջ էլ, իր երեխային օգնում է, բայց արդյո՞ք մենք հայերս կարողանում ենք ճիշտ ժամանակին նրանց բաց թողնել, թե ոչ։
Apr 20, 20261h 28m
Յուրաքանչյուր ժամանակահատված իր առանձնահատկությունն ունի՝ լավ և վատ իմաստով: Համեմատում ենք ներկայիս ժամանակները անցյալի հետ:
Apr 20, 20261h 29m
Մենք հայերս հաճախ դժվար ենք պատկերացնում, ամուսնությունները օտարազգիների հետ, բայց եթերը եկավ ապացուցելու, որ հրաշալի ընտանիքներ են ձևավորվել:
Apr 13, 20261h 25m
Այսօրվա իրականությունում նյարդայնացնող երևույթները շատ են, բայց գալիս է մի պահ՝, երբ ուզում ես հանգստանալ: Հաճախ մենք ունենք մեր սիրելի և հանգիստ վայրերը, երբեմն էլ՝ մեզ հանգստություն բերող մարդկանց:
Apr 10, 20261h 25m
Մայրության և գեղեցկության օրը փորձեցինք չշրջանցել, և եթերը նվիրեցինք մեր մայրիկների տված խորհուրդներին, որոնք ամենաարժեքավորն են։ Արդյունքում ստացվեց շատ էմոցիոնալ զրույց։
Apr 8, 20261h 25m
Հիշում ենք այն ուսուցիչներին, որոնք սովորեցրել են մեզ ոչ միայն որևէ առարկա՝ դպրոցում, այլ առհասարակ այն մարդկանց ովքեր կյանքում ստանձնել են մեր ուսուցիչը լինելու պատասխանատվությունը
Apr 6, 20261h 36m

S2026 Ep 20Կասկածներ ունենք բոլորս. մեկը շատ կասկածամիտ է, մյուսին՝ պատճառ է պետք կասկածելու համար, իսկ որո՞նք են հիմքերը: Խոսում ենք վստահելուց և կասկածելուց:
Մարդու, որ քայլերից հետո կվստահեք նրան: Կասկածամիտ եք, թե վստահող:
Apr 3, 20261h 21m

S2026 Ep 19Ինչու՞ է նույն հայը արտերկրում դառնում օրինապահ, իսկ հայրենիքում հաճախ անտեսում կանոնները։ Սա միայն օրենքների խստության հարց չէ։ Սա մտածելակերպի, միջավայրի ու պատասխանատվության պատմություն է։
Ինչու է հայը արտերկրում օրինապահ, իսկ հայրենիքում` ոչ?
Apr 3, 20261h 28m

S2026 Ep 18Փորձում ենք հասկանալ այն ուղղությունները, որոնք կարևորվում են, և առանց ափսոսելու կարելի է գումար ծախսել հենց այդ ուղղությամբ:
2026 թվականից սկսած քո գումարը ավելի շատ ո՞ր ուղղությամբ ես ծախսել:
Apr 1, 20261h 32m

S2026 Ep 17Յուրաքանչյուրս էլ ունենք թաքնված գծեր, որոնց մասին լռում ենք, իսկ մեր ռադիոլսողները բարձրաձայնում են մեր եթերում:
Ի՞նչ վատ գծեր ունես, որոնք չես ուզում իմանան, կամ ցույց չես տալիս:
Mar 31, 20261h 37m

S2026 Ep 16Երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ կանգնում ենք ընտրության առաջ՝ գնալ թե մնալ: Խոսքը, ինչպես միջավայրը լքելու, այնպես էլ մարդկանց հարաբերությունների մասին է:
Ինչը՞ կստիպի քեզ գնալ անվերադարձ, և ի՞նչն է ստիպում մնալ:
Mar 27, 20261h 26m

S2026 Ep 15Մենք հաճախ ամեն բան թողնում ենք բախտի քմահաճույքին, ու բողոքում. յուրաքանչյուրս պիտի ներկա լինենք մեր իսկ կյանքում, և պետք է չվախենանք փոխել անցանկալի իրականությունը։
Ինչ լինելու է կլինի, թե մենք իզորու ենք փոխելու կյանքի ընթացքը։
Mar 26, 20261h 10m

S2026 Ep 14Այսօր մի հարց ենք բարձրացնում, որ երևի գրեթե բոլորիս կյանքում գոնե մեկ անգամ կանգնել է մեր առաջ՝ ավելի լավ է սիրելի գործ՝ քիչ գումարո՞վ, թե՞ չսիրած, բայց լավ վարձատրվող աշխատանք։
Ավելի լավ է՝ սիրելի գործ քիչ փողով, թե՞ չսիրած՝ շատով։
Mar 25, 20261h 38m