PLAY PODCASTS
Hekiat

Hekiat

45 episodes

S5 Ep 4Կրակ ու Ջուր & Նապաստակը լսեց - Fire and Water & The Rabbit Listened - Огонь и Вода & Заяц Прислушался

Սիրելի փոքրիկներ այս անգամ ձեզ ենք ներկայացնում երկու իմաստալից պատմություններ, որոնք մեզ սովորեցնում եմ միմիանց հարգել և գնահատել, միմիանց նկատմամբ համբերատար և ներողամիտ լինել և ամենակարևորը միմիանց անկեղծորեն լսել։ Պատմասաց՝ Մարինե Հակոբյան Կրակ ու Ջուր - Հեղինակ՝ Ալիծ Աղպապեան Նապաստակը լսեց - Հեղինակ՝ Քորի ԴոերՖիլդ, Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը

Apr 5, 20237 min

S5 Ep 3Մոխրոտը - Cinderella- Золушка

«Մոխրոտը» արևմտաեվրոպական հեքիաթ։ Առավել հայտնի են Շառլ Պերոյի, և Գրիմ եղբայրների մշակումները։ Այս ձայնագրությունը հիմնված է Հովհանես Թումանյանի Գրիմ եղբայրների տարբերակի թարգմանության վրա։ Ձայնագրությունը նվիրվում է անուշիկ Դանիել Բադալյանին ով մեզ լսում է Շվեցարիայից։ Գրեք մեզ ձեր սիրելի հեքիաթների մասին: [email protected].

Mar 3, 202311 min

S5 Ep 2Այնտեղ որտեղ Վայրի Արարածներն են - Where the Wild Things Are - Где живут чудовища be

Մորիս Սենդակի «Այնտեղ որտեղ Վայրի Արարածներն են» մանկական գիրքը պատմում է և ծնողական սիրո մասին և այն պահի երբ երեխան գիտակցում է որ նա սիրված է։ Երազում ենք որ աշխարհում ամեն երեխա զգա ծնողական սեր։ Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Feb 12, 20236 min

S5 Ep 1Անտեսանելի Տոնինոն [antesaneli toninon] - The Invisible Tonino - Невидимый Тонино

Ջաննի Ռոդարիի առանձնահատուկ հերոսներից է Տոնինոն, ով շատերից տարբերվում է իր երազանքով՝ դառնալ անտեսանելի: Զարմանալիորեն նրա երազանքն իրականանում է, և այդտեղ էլ սկսվում են անտեսանելի Տոնինոյի արկածները... Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jan 24, 202311 min

S4 Ep 2Անգին Լույս [angin luys] - Precious Light -Особенный Свет

Այսօրվա պատմությունը շատ յուրօրինակ է։ Կարծում ենք հետաքրքիր և ուսուցողական կլինի մեր բոլոր ունկնդիրների համար անկախ տարիքից։ «Անգին Լույսը» պատմություն է ինքնաճանաչման մասին։ «Անգին Լույս» գրքի անգլերեն տարբեակը լույս է տեսել 2020 թվականին։ Նրա հեղինակ՝ Կանադահայ Մոնիկա Բարաղամեանը ցանկանում է հրատարակել նաև գրքի Անգլերեն-Արևելահայերեն երկլեզվանի տարբերակը հայկական պատկերազարդումներով։ Եթե լսելուց հետո կցանկանաք տեսնել այս գիրքը տպագրված հայերենով խնդրում ենք աջակցել դրամահավաքին։ Մոնիկան ցանկանում է գիրքը անվճար բաժանել հայ կարիքավոր երեխաներին, այդ թվում երեխաներին որոնք տեղահանվել են Արցախյան 44 օրվա պատերազմի արդյունքում։ Խնդրում ենք օգնել այս նպատակը իրականացնել։ Today's story is a unique one. We believe listeners of all ages will find it interesting and educational. "Precious Light" is a story about self understanding. "Precious Light" was published in 2020. The author of the book, Canadian-Armenian Monica Paraghamian, wants to also publish an English-Eastern Armenian dual language version of the book with Armenian themed illustrations. If after listening to the story, you would like to see the book published please support the fundraiser. Monica intends to distributed copies of the book to Armenian children in need, including children displaced as a result of the 44 day Artsakh War. Please support this project. @monicapara- Monica Paraghamian (author) @amykazn - Amy Kazandjian (illustrator) @hekiat - Marine Hakobyan (storyteller) Indiegogo Fundraiser

Feb 13, 20225 min

S4 Ep 1Անպարտելի Զաբելը - The Invincible Zabel - Непобедимая Забел

«Անպարտելի Զաբելը» պատկերագիրք է հայ գրող և գործիչ Զաբել Եսայանի մասին։ Զաբել Եսայանը ծնվել ու մեծացել է Օսմանյան Կայսրությունում։ Նա ապրել է հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակներում և չնայած վտանգին իր գրություններով շարունակել է պայքարել մտքի և խոսքի ազատության համար։ Նրա պատմությունը անշուշտ կոգեշնչի շատերին։ Գիրքը այս հրաշալի կնոջ մասին գրել ու նկարազարդել են երկու հրաշալի կանայք՝ Նորա Կայսերյանը և Լուսինե Ղուկասյանը։ Պատմությունը արևմտահայերենից արևելահայերեն ադապտացրել է Էդիտա Ղուշչյանը։ Պատմությունը կարդաց՝ Մարինե Հակոբյանը։

Jan 30, 20226 min

S3 Ep 8ԳրաՖալո - Gruffalo - Графало

Մուկը զբոսնում էր մթին անտառով, ճամփին՝ աղվեսը՝ սոված աչքերով։ Եկեք մթին անտառ և կիմանաք, թե ինչ է պատահում, երբ հնարամիտ մկնիկը հանդիպում է բվին, օձին և քաղցած Գրաֆալոյին.. Հեղինակ՝ Ձուլիա Դոնալդսոն Թարգմանեց՝ Մարիա Սադոյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը

Apr 12, 20217 min

S3 Ep 7Երբ մատիտները ըմբոստացան [jerb matitnery’ y’mbostatsan] - The Day the Crayons Quit

«Երբ մատիտները ըմբոստացան» հումորով և բազմազան կերպարներով լի մանկական պատմություն է, որը հրավիրում է մտածել զգացմունքների և շահերի բախումների մասին։ Լսեք թե ինչ լուծում է գիրքը առաջարկում է իր էջերում ներկայացրած խնդիրներին: Հեղինակ՝ Դրու Դեյվոլթ Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Mar 24, 202112 min

S3 Ep 6Երաժիշտ Հրեշը [yerajisht hreshy’] - The Monster Musician - Mузыкант Монстер

Սիրով ներկայացնում ենք Լիլիթ Ալթունյանի «Երաժիշտ Հրեշը» հեքիաթը, որը հրատարակել է Զանգակ հրատարակչությունը 2020 թվականին։ Անտառային Հրեշի մեղեդիները դյութում են մյուս կենդանիներին: «Իսկ դուր կգա՞ն դրանք արդյոք քաղաքի բնակիչներին», մտորում է նա: Բայց ինչպե՞ս նվագել քաղաքի հանդիսատեսի առաջ, եթե Հրեշի նույնիսկ գլուխը չի մտնում մեծ համերգասրահի դռնով։ Մի վհատվեք նա գտնում է դրա լուծումը։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Dec 25, 20204 min

S3 Ep 5Անձնվեր ծառը [andznver tsary’] - The Giving Tree - Щедрое дерево

Այս պատմության ձայնագրությունը նվիրվում է ուսուցչուհի և ծնող Մարինե Ջինանյանին ով անձնվեր ծառ է թե իր երեխաների և թե իր աշակերտների համար։ Շնորհակալություն Մարինե ջան մեզ այս գրքի հետ ծանոթացնելու համար։ «Անձնվեր ծառը» Շել Սիլվերսթինի մանկական գրքերից է: Հեքիաթը պատմում է անսահման սիրո մասին։ Այս հեքիաթը լսելով հուսով ենք կմտածեք թե ով է ձեր կյանքում ձեր անձնվեր ծառը և կհայտնեք նրան ձեր երախտապարտությունը, չէ՞ որ կարևոր է միմիանց ասել թե ինչքան ենք գնահատում իրար։ Թարգմանեց՝ Լիլիթ Բոյամյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Dec 20, 20207 min

S3 Ep 4Խնձորապուր [xndzorapur] - Appleasauce - Яблочное Пюре (+ անակնկալ - a surprise - сюрприз)

Խնձորապուրը բելգիացի նկարազարդող-հեղինակ Կլաաս Վերպլանկի հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից ներկայացվող գիրք է։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected] [#Armenian children's stories, #Eastern Armenian, #learn Armenian, #հայերեն մակական փոդքաստ]

Dec 13, 20206 min

S3 Ep 3Ընդհատող հավիկը [y’ndhatogh haviky’] - Interrupting Chicken - Прерывающий Цыпленок

Փոքրիկ կարմիր հավիկի քնելու ժամն է։ Սակայն դեռ հարց է, թե ով ավելի շուտ կքնի հավիկը թե նրա պապան։ Հեղինակ՝ Դավիթ Էզրա Սթայն Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Dec 7, 20206 min

S3 Ep 2Թիթիզիկը [titziky’] - Little Ms. toffee-nosed - Самодовольная Малышка

Այս հեքիաթը խոսում է ներքին գեղեցկության և նրա կարևորության մասին։ Հեղինակ՝ Մարինե Հակոբյան Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Dec 2, 20208 min

S3 Ep 1Որտեղ Վինի֊Թուխը հյուր է գնում և ընկնում անելանելի վիճակի մեջ - в которой Винни - In Which Pooh Goes Visiting and Gets Into a Tight Place -Пух пошел в гости, а попал в безвыходное положение

Վինի Թուխ արջուկը Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոսն է։ Այս անգամ Վինին գնում է հյուր ճագարի տուն, և ընկնում մի աներանելի դրության մեջ։ Տեսնենք թե ինչ է լինում։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Nov 23, 202016 min

S2 Ep 5Եվայի երազը Մաս 7 & 8 - Yeva’s Dream Part 7 & 8 - Мечта Евы Часть 7 & 8

«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Nov 13, 202020 min

S2 Ep 4Եվայի երազը Մաս 5 & 6 - Yeva’s Dream Part 5 & 6 - Мечта Евы Часть 5 & 6

«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Nov 12, 202015 min

S2 Ep 3Եվայի երազը Մաս 4 - Yeva’s Dream Part 4 - Мечта Евы Часть 4

«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Nov 12, 20209 min

S2 Ep 2Եվայի երազը Մաս 3 - Yeva’s Dream Part 3 - Мечта Евы Часть 3

«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Nov 12, 202010 min

S2 Ep 1Եվայի երազը Մաս 1 & 2 - Yeva’s Dream Part 1 & 2 - Мечта Евы Часть 1 и 2

«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեղինակ՝ Արիս Ռաֆֆիչ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Nov 5, 202014 min

S1 Ep 27Թագավորն ու Չարչին [takavorn u charchin] - The Shah and the Peddler - Шах и Разносчик

«Թագավորն ու չարչին» բալլադ է որ գրել է Հովհաննես Թումանյանը 1917ին։ Բալլադի հիմքում է Ջուղայի գաղթը, սակայն բալլադի միտքն արդիական է նաև այսօր։ «Ու միշտ, քանի որ կա, Շահ ու գերի, ըստրուկ ու տեր, Չի լինելու երկրի վըրա, Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Oct 4, 20205 min

S1 Ep 26Մի Կաթիլ Մեղրը [mi katil meghry’] - A Drop of Honey - Капля Мёда

Մի կաթիլ մեղրը բալլադ է որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը: Բալլադի սյուժեն վերցված է Վարդան Այգեկցու «Կաթ Մեղու պատճառ պատերազմի» առակից: Չնայած որ բալլադը գրվել է 1909 թվականին, այն արդիական է և այսօր, 2020ին, քանզի պատմում է մարդկային բնազդի մասին որը վերջին 100ամյակում շատ չի փոխվել։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Sep 17, 20208 min

S1 Ep 25Սիրո Անտեսանելի Թելը [siro antesaneli tely’] - The Invisible String of Love - Невидимая Струна Любви

Հեքիաթը պատմում է անտեսանելի թելի մասին որ կապում է սիրող սրտերը։ Հրաշալի հեքիաթ է երեխաների հետ լսելու և նրանց հետ զրուցելու իրենց սիրո անտեսանելի թելերի մասին։ Հայերեն տարբերակը հիմնված է Պատրիսիա Կարստի համանուն հեքիաթի վրա։ Թարգմանեց՝ Էդիտա Ղուշչյանը Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Sep 2, 20205 min

S1 Ep 24Շատ հին հեքիաթ Արևի, Խոնավության, և հնարամիտ ու իմաստուն Անտառի մասին - A Very Old Tale about the Sun, the Dampness and the Ingenious, Wise Forest - Очень старая сказка о Солнце, Сырости и мудром Лесе

Լսեք Արևի, Խոնավության, և Անտառի հարաբերությունների սկզբունքի հետաքրիր պատմությունը։ Հեղինակ` Վահագն Գրիգորյան Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Aug 26, 20208 min

S1 Ep 23Տիպն ու Տոպը [tipn u topy’] - Tip and Top - Тип и Топ

Այս հեքիաթը պատմում է սկյուռիկների ընտանիքի մասին որի միջոցում քննարկում է բացասական զգացմունքներ /խանդ, վիրավորանք/ կապված փոքրիկ եղբոր կամ քրոջ հետ: Ապրումներ՝ կապված «մեծի» դերն ընդունելու հետ։ Հեղինակ՝ Օլգա Խուխալյովա։ Թարգմանիչ՝ Վարդուհի Տիգրանյան։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Aug 19, 20206 min

S1 Ep 22Մուկն ու ԿատուՆ [mukn u katun] - The Cat and the Mouse - Кот и Мыш

«Մուկն ու Կատուն» Գրիմ Եղբայրների հեքիաթներից է։ Այս հեքիաթը պատմում է հարաբերություններում վստահության կարևորութան մասին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Aug 10, 20208 min

S1 Ep 21Ինչպես է զեբրան ձեռք բերել իր գծերը [inchpes e zebran dzerk’ berel ir gtsery’] - How the zebra got its stripes - Как Зебра получила свои полоски

Մի խումբ կենդանիներ պատմում են թե ինչպես է զեբրան ձեռք բերել իր գծերը։ Լսեք և որոշեք որ զարմանալի տարբերակն է ձեր սիրելին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Aug 5, 20207 min

S1 Ep 19Ոսկե Ձկնիկը [voske dzkniky’] -The Goldfish - Золотая Рыбка

Հեքիաթը գրել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը 1883 թվականի հոկտեմբերին։ Հեքիաթում, ծերուկը և իր կինը բնակվում են ծովի ափին: Ծերուկը օրվա ապրուստը հոգում է ձուկ բռնելով, և մի անգամ նրա ցանցն ընկնում է մի ոսկե ձկնիկ, որը կարողանում էր խոսել մարդկային լեզվով: Լսեք թե ինչ է լինում հերոսների հետ։ Հեքիաթը ուսուցանում է ագահ լինելու բացասական հետևանքների մասին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jul 21, 20208 min

S1 Ep 18Մաշան ու Երեք Արջերը [mashan yev erek’ arjery’] - Masha and the Three Bears - Маша и Три Медведя

Փոքրիկ աղջիկը, մոլորվելով անտառում, գտնում է մի դատարկ տուն և ներս մտնում։ Լսեք թե ինչ է լինում հետո։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jul 15, 20205 min

S1 Ep 17Գնդլիկ Բոքոնիկ [gy’ndlik bok’onik] - The Bun - Колобок

Գնդլիկ Բոքոնիկը պատկերվում է գնդաձև ոչ մեծ հացի տեսքով: Նա փախչում է տատիկից ու պապիկից, ովքեր թխել էին իրեն, ինչպես նաև տարբեր կենդանիներից, սակայն խափնվում է խորամանկ աղվեսի կողմից: Գնդլիկ Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր անալոգները շատ ժողովուրդների մոտ։ Սյուժեն հանդիպում է ամերիկյան սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում: Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jul 8, 20208 min

S1 Ep 16Մատնաչափիկը [matnachapiky’] - Thumbelina - Дюймовочка

«Մատնաչափիկը» Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից է որը առաջին անգամ հրապարակվել է 1835 թվականին Դանիայում՝։ Լինելով շատ փոքրիկ ու տարբեր, Մատնաչափիկը ստպիված է փնտրել իր տեղը հասարակության մեջ։ Լսեք նրա ճանապարհորդության ու փորձությունների մասին։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jul 4, 20206 min

S1 Ep 15Գողացված արևը [goghatsvats’ arevy’] - The stollen sun - Краденое солнце

«Գողացված արևը» Կոռնեյ Չուկովսկու 1927 թվականին գրված բանաստեղծություններից մեկն է։ Հեքիաթը պատմում է թե ինչպես մի օր կոկորդիլոսը կուլ տվեց արևը։ Ամեն ինչ մնաց խավարում։ Կենդանիները սկսեցին մտածել, թե ինչպես վերադարձնել արևը։Արևի փրկության համար կանչեցին Պապիկ արջին։ Շնորհավոր հայրիկների տոնը։ Շնորհակալություն բոլոր հայրերին որոնք միշտ պատրաստ են արևը հետ բերել մեր կյանք։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jun 21, 20207 min

S1 Ep 14Խելացի Նապաստակը [xelatsi napastaky’] - Smart Rabbit - Умный Заяц

Լիլիթ Մկրտչյանի «Խելացի Նապաստակը» պատմում է ընթերցանության և գիտելիքների հզորության մասին։ Երբ Առյուծ արքան հիվանդանում է, նրա միակ հույսը լինում է մի նապաստակ ով շատ է սիրում գիրք կարդալ։ Armenian Kids Club (AKC) is the publisher of this book, and other wonderful books, workbooks, and games in Eastern and Western Armenian languages. Check out their website or Instagram page @armeniankidsclub for more information and online store. Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jun 17, 20204 min

S1 Ep 13Պույ Պույ Մուկիկը [puy puy mukiky’] - Puy Puy Mouse - Мышонок Пуй Пуй

«Պույ Պույ Մուկիկը» չափածո հեքիաթ է որը գրել է Դերենիկ Դեմիրճյանը։ Աշխատանքը հրատարակվել է 1934 թվականին։ Հեքիաթը պատմում է մի խենթուկ մկնիկի մասին ով իր կոկոս ուտելու ուժգին ցանկության պատճառով հայտնվում է դժվար դրության մեջ։ Լսեք թե ինչ եղավ նրա հետ երբ նա մտավ կոկոսի մեջ։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jun 10, 20207 min

S1 Ep 12Կապույտ աչքերով կատուն [kapuyt achkerov katun] - The blue-eyed cat - Голубоглазая кошка

Այս հեքիաթը պատմում է տարբեր լինելու մասին, մի աշխարհում, որտեղ տարբեր լինելը հեշտ չէ: Նման մեր կապուտաչյա փիսոյին, աշխարհի բոլոր երեխաներն արժանի են սիրո, ապահովության, և մարդկային բոլոր իրավունքներին։ Շնորհավո'ր Ձեր Տոնը փոքրիկներ։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Jun 1, 20209 min

S1 Ep 11Չարի Վերջը [chari verjy’] - The End of The Evil - Конец Зла

Չարի վերջը, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը: Ծագումը ժողովրդական է: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Լսեք թե ինչ է լինում երբ կկուն հետևում է ագռավի խորհուրդին։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

May 28, 20209 min

S1 Ep 10Որտեղ մենք ծանոթանում ենք Վինի-Թուխի և մի քանի մեղուների հետ - n Which We Are Introduced to Winnie-the-Pooh and Some Bees - в которой мы знакомимся с Винни-Пухом и несколькими пчелами

Վինի Թուխ արջուկը Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոսն է։ Այսօր ծանոթանալու ենք Վինի-Թուխի և մի քանի մեղուների հետ։ Տեսնենք թէ ինչպես է Վինին փորձելու հասնել մեղրին որը գտնվում է մի մեծ կաղնու բարձրունքում, մեղվի փետակի մեջ։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

May 20, 202015 min

S1 Ep 9Թագավորի նոր զգեստը [t’agavori nor zgesty’] - Emperor’s New Clothes - Новая Одежда Императора

Թագավորի նոր զգեստը, դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից է։ Թագավորը շատ էր սիրում նոր զգեստներ հագնել և ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում։ Նա վարձում է երկու խաբեբաների, որոնք խոստանում են թագավորի համար զգեստ կարել այնպիսի նուրբ կտորից, որ հիմարները չեն կարող տեսնել։ Որոշ ժամանակ անց խաբեբաները ջուլհակի դատարկ հաստոցից թագավորին են հանձնում «անտեսանելի զգեստը»։ Այս ձայնագրությունը հեքիաթի համառոտ տարբերակն է։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

May 13, 20204 min

S1 Ep 8Անբան Հուռին [anban hur’in] - Do-little Houry - Бездельница Ури

«Անբան Հուռին» Հովհաննես Թումանյանի հեքիաթներից է, որը առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին։ Հեքիաթը պատմում է մի հնարամիտ կնոջ մասին ով օգնում է իր աղջկան։ Լսե՛ք տեսեք թէ ինչպես։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

May 7, 20206 min

S1 Ep 7Կարմիր գլխարկը [Karmir Glxarky’] - Red Riding Hood - Красная Шапочка

«Կարմիր գլխարկը» Ֆրանսիական և այնուհետ Եվրոպական հեքիաթ է փոքրիկ աղջկա և մեծ վատ գայլի մասին։ Պատմությունը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել և բազմաթիվ ժամանակակից տարբերակներ են երևան եկել։ Առաջին անգամ այն հրատարակել է Շարլ Պերրոն:Գոյություն ունեն հեքիաթի բազմաթիվ հայերեն թարգմանություններ։ Ներկայացնում ենք Ձեզ այդ տարբերակներից մեկը։ Պատմեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

May 2, 20206 min

S1 Ep 5Հրեշավոր Փայտաճճին [hreshavor p’aytaj’in] - The Monstrous Cockroach - Тараканище

Կորնեյ Չուկովսկին գրել է «Հրեշավոր Փայտաճճին» հեքիաթը 1921 թվականին, ռուսերեն լեզվով։ Հեքիաթը պատմում է սարսափելի փայտաճճի (տառականի) մասին, որը վախի մեջ է պահում ամբողջ կենդանական աշխարհը։ Լսեք և տեսեք թե ով է փրկում կենդանիներին այս սարսափելի հրեշից։ Հայերեն Թարգմանեց՝ Յուրի Սահակյանը Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Apr 30, 20209 min

S1 Ep 6Ճպուռն ու Մրջյունը [ch’purn u mrjuny’] - The Grasshopper and the Ant - Стрекоза и Муравей

Իվան Կռիլովը գրել է «Ճպուռն ու Մրջյունը» առակը 1808 թվականին ռուսերեն լեզվով։ Ճպուռը, ամբողջ ամառը պարապ-սարապ անցկացնելով, ձմռանը մնում է առանց պաշար և օգնության համար դիմում է աշխատասեր Մրջյունին: Վերջինս հետաքրքրվում է, թե ամռանը Ճպուռն ինչով է զբաղվել: Լսելով, որ Ճպուռն ամբողջ ամռանը միայն երգել է՝ Մրջյունը նրան խորհուրդ է տալիս գնալ պարելու: Հայերեն տարբերակը գրել է Աթաբեկ Խնկոյանը։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Apr 30, 20202 min

S1 Ep 4Շունն ու Կատուն [shunn u katun] - The Dog and the Cat - Собака и Кот

Շունն ու կատուն, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը: Բալլադի ծագումը ժողովրդական է: Բալլադը պատմում է շան և կատվի վեճի մասին: Շունը գառան մորթին տանում է տալիս կոշկակար կատվին, որպեսզի վերջինս նրա համար մի գլխարկ կարի, բայց կատուն ամեն անգամ մի բան հորինելով` չի կարում նրա գլխարկը: Շունը զայրանում է, սկսում է վիճել կատվի հետ և այդտեղից էլ սկսվում է նրանց հավերժական վեճը: Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Apr 25, 20204 min

S1 Ep 3Մկների ժողովը [mkneri joghovy’] - The Council of Mice - Совет Мышей

Ժողովի հավաքված մկները որոշում են կատվի վզից զանգ կախել, որպեսզի իմանան նրա գալը: Սակայն մկներից եւ ոչ մեկը չի համարձակվում իրականացնել այդ հերոսական քայլը: Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր) Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Apr 25, 20203 min

S1 Ep 1Բժիշկ Այբոլիտ [aybolit] - Doctor Aybolit - Доктор Айболит

Այբոլիտ, Կոռնեյ Չուկովսկու մանկական հեքիաթ է։ Հեղինակի ամենահայտնի մանկական բանաստեղծություններով տեղծագործություններից մեկն է։ Բժիշկ Այբոլիտը ճանապարհորդում է Աֆրիկա, Լիմպոպո գետի մոտակայքեր, հիվանդ կենդանիներին բուժելու համար։ Գայլերը, մի կետ ու արծիվները օգնում են նրան ճանապարհին։ 10 օրվա աշխատանքի արդյունքում Այբոլիտը հաջողությամբ բուժեց բոլոր հիվանդներին։ Որպես դեղամիջոցներ հայտնվում են, մասնավորապես, շոկոլադ և գոգոլ-մոգոլ։ Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Apr 23, 202010 min

S1 Ep 2Կիկոսի մահը [kikosi mahy’] - Death of Kikos - Смерть Кикоса

Կիկոսի մահը, Հովհաննես Թումանյանի հեքիաթներից է որը գրվել է 1913 թվականին։ Հեքիաթը պատմում է մի ընտանիքի տարօրինակ երևակայության մասին: Ասմունքեց՝ Մարինե Հակոբյանը [email protected]

Apr 21, 20206 min