PLAY PODCASTS
Deep Parenting

Deep Parenting

69 episodes — Page 1 of 2

3 տարեկանի ճգնաժամ, փափուկ դաստիարակություն, առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելը | Սոֆյա Պողոսյան | Deep Parenting

May 11, 202652 min

Ինքնուրույն աղջիկ երեխա մեծացնելը, առանց պայմանի սիրելը և նրան ոգևորելը Deep Parenting Դավիթ Տոնոյան

Apr 22, 202646 min

Հայաստանում այսօր ընտանիքը ինֆլյացիայի է ենթարկվել | Արամ Փախչանյան | Deep Parenting

Apr 10, 202658 min

Եթե ուզում ես երեխադ լինի երջանիկ, ինքդ եղիր երջանիկ | Արուսիկ Տիգրանյան | Deep Parenting

Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արուս Տիգրանյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի հոգեբանական առողջության, ապահով միջավայր ստեղծելու և էմպատիայի կարևորության մասին։ Քննարկում ենք մայր լինելու փորձը, հղիության ընթացքը և այն ներքին փոփոխությունները, որոնք բերում է երեխայի ծնունդը։

Mar 25, 202655 min

S4 Ep 1Առանց սմարթֆոն երեխա, զրույց երեխայի հետ, հայրը որդու կյանքում | Նարեկ Մարգարյան | Deep Parenting

Deep Parenting-ի նոր եթերաշրջանի այս թողարկման հյուրը Նարեկ Մարգարյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք հայր լինելու պատասխանատվության և այն կարևոր պահերի մասին, որոնք ձևավորում են երեխայի աշխարհը։ Քննարկում ենք երեխայի հետ ժամանակ անցկացնելու արժեքը, նրա սիրելի խաղերին մասնակցելու կարևորությունը, ինչպես նաև այն վախերն ու մտքերը, որոնք ծնվում են ծնող դառնալուց հետո։ Անդրադառնում ենք նաև երեխայի հետ անկեղծ զրույցներին, դաստիարակության բնույթին և այն հարցին, թե ինչ ապագա ենք պատկերացնում մեր երեխաների համար արագ փոխվող աշխարհում։

Mar 16, 20261h 5m

S3 Ep 19ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆ. «Իմ տարածքում ես եմ դնում սահմանները»

Այս թողարկման մեր հյուրն է դերասանուհի Անի Խաչիկյանը՝ 6-ամյա Տեսլայի մայրը։ Տեսլայի ծննդի պատմությունը ինքնին եզակի է, որին կծանոթանաք պոդքասթի ընթացքում։ Անին անկեղծորեն կիսվում է միայնակ մայրության փորձառությունից՝ ազատություն, բայց պատասխանատվություն որոշումներ կայացնելու մեջ, սոցիումի ազդեցություն ընտանեկան հարցերում, ներքին պայքար՝ ընտանիքի գաղափարի շուրջ։ Մենք խոսել ենք, թե ինչ է նշանակում ժամանակակից մայր լինել, ինչպես համադրել կարիերան ու մայրությունը, և ինչպես փոխանցել երեխային ոչ միայն սեր ու հոգատարություն, այլև արժեհամակարգ, որն օգնում է նրան մեծանալ առողջ ու վստահ «ես»-ով։ Այս թողարկումը պատմություն է ուժի, նվիրվածության ու սիրո մասին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu📌 Apple Podcasts https://surl.li/nmtduzՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ🟥 Parenting SchoolԾնողի դպրոցhttps://parenting.am+374 94 224 223Կոմիտաս 12🟩 Libra Psychological Support CenterՀոգեկան առողջությունը կարևոր էhttps://librapsy.am+374 94 224 223Կոմիտաս 12

Aug 27, 202545 min

S3 Ep 18ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Մենք այն ենք, ինչ ստացել ենք մանկությունից»

Այս թողարկման մեր հյուրն է հաղորդավարուհի, 3 երեխաների՝ Էվայի, Սառայի և Ռոբի մայր Մերի Ներսիսյանը։ Իր մայրության ու կնոջ ճանապարհի ամենահուզիչ ու անկեղծ կողմերից նա պատմում է անկեղծ, բաց, լուսավոր։ Խոսել ենք ծնողների մեղքի զգացումից, մանկության փորձի ազդեցությունից մեր հասուն կյանքի վրա, երեխա ունենալու խորքային պատճառներից ու ծնողի խոցելի կողմերից։ Մերին պարզ պատմում է, թե ինչ ռեսուրսներ է ստանում երեխաներից, ինչպես է հաղթահարում հյուծված պահերը, ինչպես է փոխվում ինքն ու ինչպես է սովորում լինել անկեղծ՝ թե՛ իր, թե՛ երեխաների հետ։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu📌 Apple Podcasts https://surl.li/nmtduzՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ🟥 Parenting SchoolԾնողի դպրոցhttps://parenting.am+374 94 224 223Կոմիտաս 12🟩 Libra Psychological Support CenterՀոգեկան առողջությունը կարևոր էhttps://librapsy.am+374 94 224 223Կոմիտաս 12

Aug 27, 202558 min

S3 Ep 17ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «Այրվող մայրը չի տաքացնում»

Այս թողարկմանը մեր հյուրն է «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր, ReOpen Studio-ի տնօրեն, Just Black բրենդի հիմնադիր, դիզայներ, պրոդյուսինգ, մարքեթինգի և հաղորդակցման մասնագետ և ամենակարևորը՝ Միայի կամ ինչպես ինքն է սիրում ասել` Միակի մայր Գայանե Մանուկյանը։Գայանեն պատմում է իր մանկության, իր՝ որպես մոր ու կնոջ վերածնման ճանապարհի, դերասան Վաչե Թովմասյանի հետ բաժանությունից հետո պահպանած առողջ հարաբերությունների ու երեխային մեծահասակների խնդիրների մեջ չխառնելու սկզբունքի մասին։ Խոսել ենք լիարժեք ընտանիք ստեղծելու հնարավորության, կնոջ անկախության, սխալվելու և նորից սկսելու իրավունքի մասին։ Այս զրույցը հատկապես կմոտիվացնի մայրերին, բայց նաև կտա նյութ բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է ձևավորվում կնոջ ուժը՝ ցավի, ընտրության և սիրո միջով անցնելու ընթացքում։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu📌 Apple Podcasts https://surl.li/nmtduzՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ🟥 Parenting SchoolԾնողի դպրոցhttps://parenting.am+374 94 224 223Կոմիտաս 12🟩 Libra Psychological Support CenterՀոգեկան առողջությունը կարևոր էhttps://librapsy.am+374 94 224 223Կոմիտաս 12

Aug 11, 202546 min

S3 Ep 16ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ․ «Մենք այնքան ստախոս ենք»

Այս թողարկմանը մեր հյուրն է հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը՝ 13-ամյա Հայկի հայրը։ Այս հանդիպումը վստահ կարող եմ դասել Deep Parenting-ի ամենաանկեղծ և սրտամոտ զրույցների թոփ 3 շարքում։Մամիկոնն անկեղծորեն պատմում է իր և որդու՝ «հայր և որդի» հարաբերության մասին՝ կիսվելով կյանքի այն դրվագներով ու հարցադրումներով, որոնք շատ հայրեր բարձրաձայնելու համարձակություն չեն ունենում։ Ինչպես են ձևավորվել իրենց հարաբերությունները, ինչ հիշվող խոսակցություններ են ունեցել, արդյոք հայ հայրերը սիրում են այնպես, որ դա ընկալվի ու զգացվի երեխայի կողմից։ Խոսել ենք նաև հարգանքի մասին՝ ինչ է նշանակում հարգել երեխային, երբ է անհրաժեշտ արգելքներ դնել, և ինչպես տալ իրական ընտրության հնարավորություն՝ առանց վերահսկման կամ վախեցնելու։Զրույցն ընդգրկում է նաև ծնողական ներգրավվածության, հոգեպես առողջ երեխա մեծացնելու և առողջ «ես»-ով մեծանալու կարևոր թեմաները։ Մամիկոնը խոսում է այս զրույցում՝ վերլուծություններով ու կոնկրետ հարցերով, որոնք շատերին կօգնեն ինքնազննման և փոփոխության ճանապարհին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu📌 Apple Podcasts https://surl.li/nmtduzՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 Parenting School Ծնողի դպրոց https://parenting.am +374 94 224 223 Կոմիտաս 12 🟩 Libra Psychological Support Center Հոգեկան առողջությունը կարևոր է https://librapsy.am +374 94 224 223 Կոմիտաս 12

Jul 30, 202555 min

S3 Ep 15ՄԵԼԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Բժիշկն ինձ ասաց՝ պատրաստվիր ամենավատին»

Այսօր Deep Special-ի մեր հյուրն է Մելինե Ավետիսյանը՝ մայր, ով բախվել է արյան քաղցկեղին։ Քովիդի փակված տարիներին, երբ աշխարհը անհանգստության մեջ էր, նրա փոքրիկի մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Մելինեն պատմում է՝ ինչպես է կրել այդ ցավը, ինչպես է ուժ գտել ապրելու և ապրեցնելու։

Jul 23, 202517 min

S3 Ep 11ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ․ «Ամենամեծ վախս երեխաներիս միջակությունն է»

Այս թողարկմանը մեզ հետ է Սերգեյ Թանթուշյանը՝ բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, 16-ամյա Ալեքսի և 13-ամյա Դանիելի հայր։ Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է ձևավորվում երեխայի ինքնուրույնությունը դեռ մանկությունից, որը պետք է լինի ծնողի դերը՝ երեխայի որոշումներին վստահելու հարցում, և ինչպես սովորեցնել մտածել գլոբալ, երբ հաճախ փակված ենք մեր սեփական (ոչ միշտ ճիշտ) պատկերացումների մեջ։ Խոսել ենք նաև այս դարի համար առանցքային՝ ունիվերսալ հմտություններից, որոնք պետք է զարգացնել երեխայի մեջ վաղ տարիքից։Սերգեյը շատ պարզ ու մարդկային է ներկայացնում իր հայրության փորձը՝ միաժամանակ մտածելով կրթության, ապագա մասնագիտությունների, մտածողության ձևավորման ու ապագայի մարտահրավերների մասին։ Շատ սիրեցի Սերգեյի մտքերը՝ երեխաներին վստահելու, ոչ թե հնազանդ, այլ մտածող ու ուժեղ անհատներ դաստիարակելու մասին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu📌 Apple Podcasts https://surl.li/nmtduzՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ🟥 ScandicsՍքկանդինավյան լուսատուներ և կահույքwww.scandics.am+374 55 933 000Սասնա Ծռեր 2🟪 Fortuna HomeՆորավոճ տան բանալինfortunahome.am+374 10 27 00 77Ավետ Ավետիսյան 63🟩 Libra Psychological Support CenterՀոգեկան առողջությունը կարևոր էlibrapsy.am+374 94 224 223Կոմիտաս 12

Jul 21, 202553 min

S3 Ep 14ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Երեխան պետք է իմանա, որ մենք անթերի չենք»

Այս թողարկմանը մեզ հետ է տաղանդավոր դերասահունի Նարինե Պետրոսյանը՝ երեք չքնաղ աղջիկների հետաքրքիր մայր։ Զրուցել ենք Նարինեի մանկության հիշողությունների, իրեն ձևավորած դաստիարակության և այդ արժեքների՝ մայրության մեջ արտացոլվելու մասին։ Ինչպես է նա, շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմելով, կարողացել միաժամանակ լինել նվիրված մայր, սիրող կին ու կայացած մասնագետ։ Խոսել ենք նաև երեք տարբեր տարիքի աղջիկների հետ նրա հարաբերություններից, նրանց կարիքներին արձագանքելու և մայրության ընթացքում իրեն նորովի բացահայտելու մասին։Նարինեն անկեղծորեն պատմում է իր փորձի մասին՝ առանց զարդարելու կամ չափազանցնելու։ Նրա պատմություններում կտեսնեք թե՛ կյանքի բնական հունը, թե՛ պայքարը ինքնության ու կարիերայի համար մայրությանը զուգահեռ։ Շատ սիրեցինք Նարինեի խաղաղ, խորը վերաբերմունքը ծնողական ճանապարհի, արժեքների փոխանցման ու ընտանեկան կապի ուժի նկատմամբ։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz

Jul 16, 202549 min

S3 Ep 13Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

Deep Insights #5 by Anna Velitsyan, Deep Parenting

Jul 11, 20250 min

S3 Ep 12ՍՈՆՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ. «Մայրանալ՝ բոլոր ռիսկերին հակառակ»

Այսօր մեր «հատուկ» շարքի հերոսուհին Սոնյան է՝ հոգեբան, կին, մայր, ում բժիշկներն ասել էին, որ ավելի լավ է երեխա չունենա՝ չի դիմանա իր առողջական խնդիրներով․․․ Բայց Սոնյան չլսեց, ու այսօր ունի երկու առողջ երեխա։ Սա պատմություն է մի փխրուն կնոջ մասին, ով չի թողել, որ կանխավարկածները սահմանեն իր կյանքի սցենարը։ Եթե երբևէ քեզ ասել են՝ «շանսերը քիչ են» կամ «բարդ կլինի»՝ լսի՛ր Սոնյայի պատմությունը։ Հնարավոր է՝ հենց այն օգնի բարդ որոշումների ճանապարհին։

Jul 9, 202512 min

S3 Ep 10Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

Deep Insights #4 by Anna Velitsyan, Deep Parenting

Jun 27, 20250 min

S3 Ep 9ԹԵՐԵԶԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «Ես ատում եմ աուտիզմը»

Այսօր մեր Deep Special շարքի հյուրն է Թերեզա Ավետիսյանը՝ «կարևոր մարդ» 15-ամյա Սամվելի և նորածին երկվորյակներ Սուսիի ու Նարեկի մայրիկը։ Թերեզան պատմում է աուտիզմի մասին այնպես, ինչպես այլևս երբեք ու ոչ մի տեղ չեք լսի կամ կարդա․ սրտից, անկեղծ, հուզիչ, անվախ, ցավոտ։ Երբ ձեզ թվա, թե ձեր տիպիկ / սովորական երեխայի հետ խնդիր ունեք՝ դասերը լավ չի անում, փնթի է կամ տեսքից այն չէ, ինչի մասին երազում էիք, միացրե՛ք Թերեզայի այս փոդքաստը, լսեք, հետո գնացեք գրկեք ձեր երեխային ու լրիվ նորովի գնահատեք այն, ինչ ունեք։ Deep Parenting. SPECIAL․ շարք հատուկ ծնողների ու հատուկ ծնողավարության մասին🔴YouTube 🟢Spotify 🟣Apple Podcasts

Jun 25, 202516 min

S3 Ep 8ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Պետք է հիշենք, որ մենք քայլող որինակ ենք»

Այս թողարկմանը մեզ հետ է 3 երեխաների մայր, թիվ 405 ընկերության տնօրեն, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։Զրուցել ենք ծնողական ներկայության, վերահսկողության և վստահության բարդ ու նուրբ սահմանների մասին։ Ինչպես է ձևավորվում երեխայի ինքնությունը դեռ մանկությունից, ինչ ուժ ունի գովեստը ու ինչ նրբություն կարող է բերել աղջիկ երեխան ընտանիքում։Գոհարը շատ անկեղծ է խոսում այն մասին, թե ինչ դեր ունեն ծնողների օգնությունը երեխաներին խնամելու գործում։Շատ սիրեցի Գոհարի մտքերը՝ մայր լինելու, կարիերա կառուցելու, բայց ամենից առաջ՝ երեխաներին առողջ դաստիարակելու մասին։Deep Parenting | Ծնողությունը խորքիցՍրտին ու մտքին դիպչող զրույցներ🔴 YouTube🟢 Spotify🟣 Apple Podcasts

Jun 18, 20251h 0m

S3 Ep 7Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

Deep Insights #3 by Anna Velitsyan, Deep Parenting

Jun 13, 20250 min

S3 Ep 6ՇԱԼԻԿՈ ՅՈՐԵՆՑ . «Չեմ սիրում կյանքը շարունակվում է արտահայտությունը»

Շալիկո Յորենցը 11 տարեկան Միլայի և 4 տարեկան Սերգուլի հայրն է։ Միայնակ, բայց լիարժեք ծնող։«Մինչև այսօր ես փորձում եմ գրկել ու սիրել երեխաներիս այնպես, որ մոր բացակայությունը չզգան։ Բայց մորը փոխարինել հնարավոր չէ։ Եվ հենց դա է ամենադժվարը»։ Շալիկոն սիրում է հիշել, սիրում է խոսել Գայանեից, պատմել երեխաներին։ Որովհետև կարծում է՝ լռելն ու շատ հարցեր անպատասխան տողները սխալ է, իսկ հիշելն ու խոսելը՝ սերը փոխանցել է։🔴YouTube🟢Spotify🟣Apple Podcasts

Jun 11, 202517 min

S3 Ep 5ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «Բարձր ձայնը խոսքի արժեքը չի բարձրացնում»

Այս թողարկմանը մեզ հետ է 3 տարեկան Արինէի հայր, արվեստագետ և մտածող Հայկ Պետրոսյանը, ում դուք այդքան ուզում էիք լսել այստեղ։ Զրուցել ենք ժամանակակից ծնողների ցավոտ հարցերի մասին՝ ինչպես պահել հավասարակշռությունը գաջեթների համատարած ազդեցության ֆոնին, ինչ է իրական ազատությունը երեխաների դաստիարակության համատեքստում, ինչպես բարձրաձայնել ճշմարտությունը՝ առանց վիրավորելու, բայց և չլռելով։ Շատ ազդվել էի Հայկի՝ ձայնի և հատկապես ծնողի ձայնի ուժի, ազդեցության, նշանակության մասին, ռաբիսի ու Կոմիտասի մասին։ Հատուկ ջերմությամբ Հայկը պատմում է իր դստեր մասին, ինչպես նաև այն արժեքների, որոնց միջոցով փորձում է նրան փոխանցել աշխարհընկալում ու վստահություն։Deep Parenting | Ծնողությունը խորքիցՍրտին ու մտքին դիպչող զրույցներ🔴 YouTube🟢 Spotify🟣 Apple Podcasts

Jun 4, 20251h 7m

S3 Ep 4Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting

May 30, 20252 min

S3 Ep 2Deep Insights | ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ

Deep Insights #1 by Anna Velitsyan, Deep Parenting

May 28, 20252 min

S3 Ep 3ԵԼԵՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «Աստծուն հարցնում էի՝ ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ իմ երեխան»

ՎԵՐՋԱՊԵՍ․ ահա և մեր Deep Parenting փոդքաստի նոր ձևաչափը՝ հուզիչ ու շատ բան սովորեցնող պատմություններ ծնողավարման յուրահատուկ փորձառությամբ մարդկանցից, որոնք որևէ չափանիշով «հատուկ» են - ունեն հատուկ երեխաներ, ապրել են կյանքում հատուկ դեպքեր, իրենք են հատուկ կարիքներով ծնողներ և այլն։ Այստեղ կադրում լինելու է միայն ծնողը՝ իր հույզերով և հույսերով։Դիտե՛ք առաջին հատուկ եթերը՝ իր որդու առողջական բարդ փորձառությունից մի մեծ հիմնադրամ հիմնած ու այսօր հազարավոր երեխաների օգնող մորից։ Deep Parenting․ SPECIAL շարքի հյուրն է «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի նախագահ, էպիլեպսիայից ապաքինված Դանիելի մայր Ելենա Բաղդասարյանը📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 LinkedIn https://surl.li/uaepez📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu📌 Apple Podcasts https://surl.li/nmtduzՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ🟥 ScandicsՍքկանդինավյան լուսատուներ և կահույքwww.scandics.am+374 55 933 000Սասնա Ծռեր 2🟪 Fortuna HomeՆորավոճ տան բանալինfortunahome.am+374 10 27 00 77Ավետ Ավետիսյան 63🟩 Libra Psychological Support CenterՀոգեկան առողջությունը կարևոր էlibrapsy.am+374 94 224 223Կոմիտաս 12

May 28, 202531 min

Deep Insights #1. Գիտակցված ծնողավարում․ դա ի՞նչ է

Deep Parenting փոդքաստի INSIGHTS կարճ զրույցների շարքը Աննա Վելիցյանի բացահայտումների, գիտակցումների, իմաստությունների մասին են, որոնք գալիս են տարիքի ու փորձի հետ։

May 23, 20252 min

S3 Ep 1ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ․ «Իմ ծնողավարման մասին բոլորը կարծիք ունեն»

Դե ինչ… Սկսեցինք նոր եթերաշրջանը, ու բացումն անում ենք իմ կողմից շատ սիրված հաղորդավարուհի, 6․5 տարեկան Արեգի մայր Աննա Ավանեսյանի հետ։ Զրուցել ենք ուրիշի կարծիքները անվերջ լսելու ծանր բեռից և սահմաններ դնելուց, երեխայի մանկապարտեզի և դպրոցի ընտրության գործոններից, Արեգի կյանքում գաջեթների առկայությունից, նյութական խրախուսանքների հանդեպ Աննայի վերաբերմունքից ու շատ ավելիից։ Կսպասենք ձեր մեկնաբանություններին։Deep Parenting․ Ծնողությունը խորքիցԱմեն չորեքշաբթի, 20։00-ին📌 Facebook https://surl.lt/muszfn📌 Instagram https://surl.li/jozoac📌 YouTube https://surl.li/kefgmx📌 LinkedIn https://surl.li/uaepez📌 TikTok https://surl.li/mzepar📌 Spotify https://surl.li/uvylhu 📌 Apple Podcasts https://surl.li/nmtduz ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ 🟥 ScandicsՍքկանդինավյան լուսատուներ և կահույքwww.scandics.am +374 55 933 000Սասնա Ծռեր 2 🟪 Fortuna HomeՆորավոճ տան բանալինfortunahome.am+374 10 27 00 77Ավետ Ավետիսյան 63 🟩 Libra Psychological Support CenterՀոգեկան առողջությունը կարևոր էlibrapsy.am+374 94 224 223Կոմիտաս 12

May 21, 202559 min

S2 Ep 12ԱՆՆԱ ՎԵԼԻՑՅԱՆ․ «Գիտակցված ծնողավարումը մեր ծնողների ծնողավարման հակառակը անելը չէ»

Ամանորյա անակնկալ եթեր )) «Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող, «Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր և տնօրեն, լեզվաբան, հոգեբան, երկու աղջիկների մայր Աննան այսօր պատասխանում է իր գործընկեր, սիրելի հոգեբան, «Լիբրա» հոգեբանական կենտրոնի առաջատար մասնագետ և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի լավագույն էքսպերտ և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանի հարցերին։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Dec 30, 20241h 4m

S2 Ep 11ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «Բռնություն կիրառելով խնդիրը կդառնա թաքուն, ոչ թե լուծված»

Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չարժի երեխաներին թատերական խմբակներ տալ, և առանձնապես "հալվեցի", երբ Արշալույսը պատմեց իր առաջին երեխայի առաջին ճիչի ազդեցությունը իր ողջ կյանքի վրա։ Շատ այլ հավես կտորներ կան, բաց չթողնեք ոչ մի րոպե, ընտիր զրույց է ստացվել։ Հ․Գ․ Ի դեպ, իմ ու ամուսնուս առաջին ժամադրություններն անցել են կամերային թատրոնում ու հենց Արշալույսի ներկայացումներին )ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Dec 20, 202456 min

S2 Ep 10ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ․ «Չի ծնվել մարդ, որն իրավունք ունենա երեխայի հետ խոսել անհարգալից»

Մոդել, գեղեցկուհի, հաղորդավար Լուսինե Թովմասյանի հետ խոսել ենք ծնողության ամենադժվար ու հիասքանչ կողմերից, տղա ու աղջիկ երեխա մեծացնելու տարբերությունից, երեխաներից հանգստանալու բնական պահանջից, երեխաների հետ խոսելու ու անվերջ խոսելու զորեղ հմտությունից, "խփում են, դու էլ խփիր" մոտեցումից, Լուսինեի մանկությունից, նրա առօրյա փոքր ու մեծ երջանկության պահերից ու այլմոլորակայիններին "մայրական սեր" հասկացությունը բացատրելուց։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Dec 10, 20241h 0m

S2 Ep 9ԱՐՄԵՆ ՍԱՐԿԻՍՅԱՆ․ «Պետք է այնքան ազատ լինես, որքան կուզես՝ երեխան ազատ լինի»

Փնտրե՛ք birdarmman էջը ինստագրամում ու տիկտոկում, եթե ուզում եք սիրահարվել թռչնի թռիչքի բարձրությունից Հայաստանին, ինչպես ես դա արեցի։ Արմենը իմ ամեն ասածի հետ չէր համաձայնվում, հաճախ շատ բացահայտ ու պարզ մտքերով կոնֆրոնտացնում էր իմ թեզերը, ինչն էլ հետաքրքիր ու ստանդարտ քննարկումներից դուրս բովանդակություն ապահովեց։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Nov 30, 202457 min

S2 Ep 8ԱՐՓԻ ԱԼՏՈ․ «Պատրաստ չեմ դրան, բայց մի օր ես իրեն բաց եմ թողնելու»

Աշխարհով մեկ հայտնի ու սիրված, բացառիկ ձայնի (նաև հմայքի ու խելքի) տեր մարդ, 7 տարեկան Արեգի մայր Արփի Ալտոն էր իմ հյուրը։ Արփիի հետ զրուցել ենք մայր լինելու երջանկության ու մոդայիկ պատկերացումներից դուրս իրասկանության, երեխայի հետ ընկեր լինել-չլինելու, Արփիի մանկության ու եղբոր հետ կապի, նրա ծնողների զոհողությունների, կնոջ կենցաղի ու մասնագիտական զարգացման մշտական «հակամարտության» և շատ այլ բաներից, որոնք ուղղակի լսել է պետք։ Պատրաստվեք Արփիի ձայնի նման պարուրող ու խորը զրույցի, վայելեք անշտապ։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Nov 20, 20241h 2m

S2 Ep 7ՌՈՒԲԵՆ ՄԱԼԱՅԱՆ․ «Եթե դու երջանիկ չես, երեխադ երբեք երջանիկ չի լինելու»

Գեղագիր, ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանի հետ զրուցել ենք իր երկու զավակներից հեռու լինելու ցավի, երեխաների դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ծնողական վախերի, երեխային ծնողների կռիվներին վկա դարձնելու, հայ ծնողի ու ընդհանրապես՝ հայի կերպարի մասին, իսկ վերջում Ռուբենը 1 ոսկե խորհուրդ է տալիս երիտասարդ ծնողներին, այ սրա համար արժե ամբողջը լսել։ Բաց չթողնեք հոգեբանի հետ մեր ավանդական կտորը՝ քննարկում ենք երեխային միտումնավոր "բարի չմեծացնելու" վերջին տենդենցները։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Nov 10, 20241h 15m

S2 Ep 6ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Ես կողքիդ եմ, կօգնեմ, բայց քո փոխարեն չեմ անի»

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար, 12 տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանի հետ հանդարտ զրույց ստացվեց։ Խոսեցինք գիտակցված vs ինտուիտիվ ծնողավարությունից, երեխաներին գովելուց ու խրախոսելուց, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելուց, ներքին կորսված խաղաղությունից, երեխայի մասնագիտության ընտրությունից, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունից և երեխաներին ներելու բարդ հարցի շուրջ։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Oct 30, 202457 min

S2 Ep 5ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ․ «Հիշողությունն է սերունդների հենքը»

Դերասան, բեմադրիչ, մանկավարժ Դավիթ Հակոբյանը մեր տաղավարում առաջին հյուրն է, ում կանչել էինք որպես պապիկ, ոչ ծնող։ Որքան էլ փորձեցինք տատ-պապերից խոսել ու դա կապել ծնողավարության հետ, կարմիր թելով ամբողջ զրույցի ընթացքում անցնում էր սերունդների կապի, անցյալի գիտության, հիշողության թեման։ Հիշողությունն է, որ մեզ դարձնում է մարդ ու տարբերում անասունից, զրկել երեխաներին իրենց հիշողությունից մեծագույն սխալ է։ Իսկականից որ խորը զրույց է ստացվել )ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Oct 20, 20241h 20m

S2 Ep 4ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Պապա լինելը օրհնություն է, ներգրավված պապա լինելը՝ բազմակի օրհնություն»

Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, մարդ, ով փրկել է տասնյակ երեխաների կյանքեր և ով արդեն կյանք է տվել իր որդուն՝ փոքրիկ Մինասին։ Նա վարում է ֆեյսբուքում և տելեգրամում «Մինասի պապայի օրագիր»՝ https://t.me/MinasDad, շատ խորհուրդ ենք տալիս հետևել, եթե նորաթուխ հայր եք կամ պլանավորում եք երեխա ունենալ։ Չափազանց համարձակ ու բաց զրույց էր, շնորհակալ եմ, Արմեն ջան։ Օգնել երեխաների փրկության կարևոր գործին կարող եք այստեղ՝ https://hfc.am/donation/ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Oct 10, 20241h 23m

S2 Ep 3ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ «Չկա վատ երեխա, ծնողից է շատ բան կախված»

Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն ունի երկու որդի՝ 7 և 14 տարեկան, ում մեծացնում է իրականությանը հաղորդ, մտածող, վերլուծող, հեռու հեքիաթներից, ոտքները գետնին։ Այս փոդքաստիս հյուրը կողմ է երեխաների հետ շատ խոսելուն, նրանց շատ բակ ուղարկելուն, կրթությանն ու դպրոցին մեծ դեր տալուն և ոչ մի տեղ էլ «լավ կյանքի համար» չփախցնելուն։ Հուզիչ զրույց է ստացվել․․․ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Oct 1, 20241h 8m

S2 Ep 2ՍՏԵՓԱՆ ԱԶԱՐՅԱՆ․ «Միևնույնն է՝ մեր երեխաները մեզ են նմանվելու»

Դիզայնի և բրենդինգի աշխարհում մեծ հռչակ և նվաճումներ վայելող Backbone Branding ընկերության համահիմնադիր, երկու որդիների հայր Ստեփան Ազարյանի հետ զրույցում անսպասելի շրջադարձել են եղել՝ երկար ու բարակ քննարկել ենք մի թեմա, առանց որի հայ ծնողները չեն պատկերացնում դաստիարակությունը․ պատժի թեման։ Նախապես ասեմ, որ պատասխաններ չենք տալու, բայց մտածելու տեղիք տվող հարցեր՝ շատ։ Չմոռանաք, որ ամեն ամիս նվերների խաղարկություն ենք անելու մեր այս ալիքի բաժանորդների շրջանում, այնպես որ գնացե՛ք YouTube և Subscribe!ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Sep 20, 20241h 8m

S2 Ep 1ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ․ «Երեխաներն օգնում են գծել ազատության սահմանները»

Դերասան, 6-ամյա Անաիսի հայր Սոս Ջանիբեկյանը բացում է մեր փոդքաստի երկրորդ եթերաշրջանը։ Շա՜տ անկեղծ, առանց կարծրատիպերի ու միֆերի, «իրերն իրենց անուններով» զրույց է ստացվել։ Ունենք նորություն․ ամեն զրույցի վերջում որոշել ենք հարց ուղղել էքսպերտ-մասնագետի՝ «Լիբրա» հոգեբանական կենտրոնի հոգեբաններին, որևէ մեկ կամ երկու թեմայից, որը շոշափել ենք հյուրի հետ։ Տեսնենք՝ ոնց կստացվի ու որքանով կհավանեք )ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Sep 11, 202454 min

S1 Ep 32ՇՈՒՇԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ․ «Ընտանիքում ստացած բացական երբեք չես լրացնի»

Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ սեռական ու child-free տենդենցների, մասնագիտություն-ընտանիք նժարները կշռելիս հանկարծ ընտանիքում «բացակա» չստանալու մասին։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Jul 30, 20241h 2m

S1 Ep 31ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ․ «Անկեղծությունն է, որ տալիս է կիսվելու ապահովություն»

Գրող Նարինե Աբգարյանի հետ զրույցն ստացվել է այնպես, ինչպես Նարինեի բոլոր գրվածքներն են՝ հետաքրքիր, հուզիչ, բարի և պարտադիր հույսով լի։ Խոսել ենք երեխայի հետ «առանց արգելակների» անկեղծ լինելու ու դրա պտուղների, որդուն՝ Էմիլին Նարինեի տված ամենակարևոր արժեքների, ինքնաբավ ու ինքնուրույն երեխա մեծացնելու ձևերի, մեր հայ ազգի ու նրա դիմակայության և այդպես շարունակ։Ներողություն ենք խնդրում ձայնի որակի համար, մենք, ցավոք, ունեցանք տեխնիկական խնդիր, որը նկատեցինք զրույցի մեկնարկից 40 րոպե անց։ Լավը նա է, որ դրանից հետո ձայնը նորմալ է և որ սրտնեղած պատվիրեցինք լրիվ նոր սարքավորում, որ էլ երբեք ձայնի հետ կապված խնդիրներ չլինեն։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficialhttps://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Jul 20, 202459 min

S1 Ep 30ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Երեխան մեր կյանքը չի փոխարինում»

Երեք հրաշք մարդուկների մայր, լուսանկարիչ, բլոգեր Արևիկ Մարտիրոսյանի հետ զրույցը հարուստ է խորը ինսայթներով առ այն, թե ինչու է կարևոր հայկական ինքնուրությունը, օրվա ռեժիմն ու կարգուկանոնը, երեխաներին no matter what սիրելը, կին-ամուսին հարաբերություններին ժամանակ հատկացնելը ու ինքնդ քեզ ժամանակ հատկացնելը։ Վայելեք ու տարածեք )ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐYeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsAraratBankhttps://www.araratbank.am/ https://bit.ly/AraratMobileApphttps://www.facebook.com/AraratBankofficial https://www.instagram.com/araratbankLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Jul 10, 202453 min

S1 Ep 29ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՄՅԱՆ․ «Պարտավոր ենք ավելի լավ երկիր թողնել երեխաներին»

Երկու չքնաղ դստրիկների հայր բժիշկ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի հետ զրույցը ստացվեց ոչ այդքան ծնողությունից, որքան երեխաների հիվանդությունների ծանր թեմայից, Հայաստանում մանկական արյան քաղցկեղի ստատիստիկայից, երեխաներին լավ երկիր թողնելու, այլ ոչ թե նրանց ուսերին բարդ ապագան բարդելու մեր պարտականությունից և էլի լիքը բաներից։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Jun 30, 202447 min

S1 Ep 28ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել»

Աշխարհի TOP 3 մեցցո-սոպրանոներից մեկը՝ մեր հայրենակցուհի Վարդուհի Աբհարամյանին երջանկություն ունեցա "բռնացնելու" Հայաստանում։ Զրուցեցինք աշխարհի հռչակավոր օպերային բեմերի և ընտանիքի համադրության, դրսում հայ երեխա մեծացնելու և հայկական դաստիարակության "հակառակ երեսի", "կարոտ" բառի իմաստների, ոչինչ փոխել չկարողանալու, բայց և ոչնչի համար չզղջալու մասին։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Jun 20, 20241h 0m

S1 Ep 27ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել»

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, 10 տարեկան Եվայի մայր Նարինե Գրիգորյանի հետ խոսեցինք ցանկացած տարիքում մեր ծնողներից կախված լինելու, երեխաներին "չհերիքելու" ու աշխատանքը խենթի պես սիրելու, ամենաբարկացած պահերին "խաղալու", կանանց՝ տղամարդ դառնալու ու տղամարդկանց՝ կին դառնալու դժբախտության, նախ մեզ շտկելու և ապա երեխաներից պահանջելու մասին։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Jun 10, 202455 min

S1 Ep 26ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆ․ «Երեխաները մեր կյանքում հնարավոր լավագույն ներդրումն են»

Հասարակական և քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հետ զրույցը առանձնացավ երեխա ունենալ-չունենալու դիլեմայի, չորս երեխաների հետ Հայաստան տեղափոխվելու դժվարությունների, երեխաներին հնարավոր լավագույնը տալու ու դրա դիմաց չճնշելու, ազատության կարևորության մասին խորը մտորումներով։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

May 30, 202450 min

S1 Ep 25ԱՐՈՒՍԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ․ «Առողջ հարաբերությունների հիմքով՝ ամուր ընտանիք»

Հայտնի ու սիրված DJ, առողջապահական ու բնապահպանական բազմաթիվ բարեգործական ու կամավորական նախաձեռնությունների հեղինակ, Teens Live և Parents Live նախագծերի կոորդինատր և ղեկավար Արուսիկ Մկրտչյանի հետ ունեցել ենք ցավոտ, երբեմն ավեորդ անկեղծ, խորը գիտակցումների տեղիք տվող զրույց։ Խիստ չդատեք, հեշտ չէր․․․ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

May 20, 202457 min

S1 Ep 24ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ․ «Անկեղծության շնորհիվ է ձևավորվում հեղինակությունը»

Երեք չքնաղ դստրերի մայր, IDBank-ի և Իդրամի հաղորդակման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի հետ խոսել ենք ծնողական հեղինակության, անհանգստությունները երեխաներին փոխանցելու, նորմալ ծնող լինելու համար ուժ գտնելու, մեր մանկության ու մեր երեխաների մանկության տարբերությունների, բնության հետ անփոխարինելի կապի մասին։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

May 10, 202454 min

S1 Ep 23ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ․ «Ծնողական սերը ինքնակրթությունն է»

Դերասան, հաղորդավար, գեղեցիկ և անսահման վառ ու դրական անձնավորություն Հերմինե Ստեփանյանի հետ զրույցն առանձնացել է "իրերն իրենց անուններով կոչելու", մեր ներսի երեխային ոչ մի դեպքում չկորցնելու, երեխաներին "հանգիստ թողնելու" ու ծնողության ողջ պրոցեսը վայելելու նուրբ արվեստի մասին բուռն քննարկում-զրույցով։ Դո՛ւք ևս վայելեք!ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Productshttps://yeremyanproducts.comhttps://www.facebook.com/yeremyanproductshttps://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Apr 30, 20241h 16m

S1 Ep 22ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ ․ «Արժեքները սերմանելով է, որ կարող ենք տալ ազատություն»

Քահանա, աստվածաբան, գիտնական, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ տեր Մեսրոպ քհն Արամյանի հետ խոսել ենք իր յոթ զավակների հետ հայրական փորձի, նրանց հոգևոր հենարան լինելու, երեխաներին "բաց թողնելու", բայց մինչ այդ պարտադիր կարևոր հենք դնելու, կրթության, գիտության և այլ թեմաներից։ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Apr 20, 20241h 1m

S1 Ep 21ԵԳՈՌ ԳԼՈՒՄՈՎ․ «Երեխաներին պետք է թևեր տանք, ազատությունը՝ չսահմանափակենք»

Ռադիո Վանի սիրված հաղորդավար Գոռ Գրիգորյանի (Եգոր Գլումովի)՝ չորս զավակների հոր հետ մի քիչ փիլիսոփայել ենք, մի քիչ հումոր արել, ու մի ահագին անկեղծացել 9-ից 23 տարեկան երեխաներին մեծացնելու սիրելի ու բարդ կողմերի մասին։ Ինչպես ինքն է՝ հուզական, բաց ու անկեղծ, այդպես էլ, իհարկե, մեր զրույցը ) Սրտիկեք ու տարածեք, թող կարևորի մասին զրույցները շատերին հասնեն!ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amhttps://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Yeremyan Products https://yeremyanproducts.com https://www.facebook.com/yeremyanproducts https://www.instagram.com/yeremyan.productsLibra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Apr 10, 20241h 11m

S1 Ep 20ՍԻՐՈՒՆ ՄԻՆԱՍ․ «Երեխաները մեր մեջ ընդգծում են գեղեցկությունը»

Eden էսթետիկ բժշկության կենտրոնի, Siroon Skin Bar-ի, Routine մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Սիրուն Մինասի հետ խոսել ենք երեխաների ծնվելուց հետո մեր մեջ գեղեցիկը նկատելու, նախադեպեր գտնելու և դրանց վրա հիմնվելու, ընտանիքում եղած կամ չեղած սերը երեխաներով պահելու, Սիրունի մանկության փորձառության և շատ այլ բաներից։--------------ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐIdram Juniorhttps://www.idram.am/idram-juniorhttps://www.facebook.com/idramjuniorhttps://www.instagram.com/idramjunior...InSport Wellness Centerhttp://www.insport.amDeep Parenting պրոմոկոդով ստացե՛ք հատուկ առաջարկ։Հեռ. 044449449https://www.instagram.com/insport.wel...https://www.facebook.com/inSport.well...Libra Psychological Support Centerhttps://instagram.com/libra_psychologyhttps://www.facebook.com/librapsychology

Mar 30, 202459 min